Միջազգային ֆակտորինգի ապահովագրություն
Միջազգային ֆակտորինգի ապահովագրություն
Ի՞ՆՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՏԱՀԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ
- Հետաձգված վճարման պայմանի առկայության պարագայում ֆինանասավորում առանց գրավի` անմիջապես արտահանումից հետո
- Ֆինանսական միջոցների հոսքի անընդհատության ապահովում
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Միջազգային ֆակտորինգի ծավալների ավելացում
- Արտահանողի կողմից օտարերկրյա գնորդի նկատմամբ ունեցած պահանջի իրավունքի զիջման հիմքով տրամադրված միջազգային ֆակտորինգի ապահովագրություն
Ի՞ՆՉ ՌԻՍԿ Է ԾԱԾԿՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Միջազգային ֆակտորինգի ապահովագրությունը ծածկում է արտահանողի կողմից ՀՀ բանկերին և/կամ վարկային կազմակերպություններին զիջված պահանջի իրավունքի դիմաց գնորդի չվճարման ռիսկը (առևտրային և քաղաքական):
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՌԻՍԿԵՐ
- Օտարերկրյա գնորդի սնանկություն, անվճարունակություն
- Միջազգային ֆակտորինգի գծով օտարերկրյա գնորդի կողմից ՀՀ բանկերին և/կամ վարկային կազմակերպություններին (միջազգային ֆակտորինգ տրամադրած ՀՀ բանկ և/կամ վարկային կազմակերպություն) վճարման պարտավորության չկատարումը կամ վճարումից հրաժարվելը առանց իրավական հիմքի
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ
- Վարչական որոշումներ, իրավական ակտեր, որոնք հանգեցրել են օտարերկրյա գնորդի կողմից վճարման կամ արտարժույթի փոխարկման անհնարինության
- Քաղաքական իրադարձություններ և բնական աղետներ, որոնք հանգեցրել են օտարերկրյա գնորդի կողմից վճարման սահմանափակումների կամ անհնարինության:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԱԿՏՈՐԻՆԳԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Ապահովագրության ժամկետ՝ մինչև 2 տարի
- Սպասման ժամանակահատված՝ 30-180 օր
- Չհատուցվող գումար*՝ 10%-25%
- Ապահովագրական սակագին*՝ 0.65%-2.10%
*Ապահովագրության պայմանները որոշվում են հիմք ընդունելով օտարերկրյա գնորդի ֆինանսական դրությունը, արտահանողի և օտարերկրյա գնորդի համագործակցության պատմությունը, օտարերկրյա գնորդի երկրի ռիսկայնության դասը և այլն։
Միջազգային ֆակտորինգի ապահովագրություն