ինչո՞վ է զբաղվում հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը - EN

Ընդհանուր տեղեկություններ - EN

EN «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013թ.-ի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:

Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար:

Our Mission

Խթանել արտահանումը` ապահովագրելով արտահանողներին օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից:

Նպաստել մատչելի և հասանելի ֆինանսական ռեսուրսների տրամադրմանը փոքր և միջին ձեռնարկություններին:

Նպաստել արտահանման առևտրային ռիսկերի ապահովագրության մասնավոր շուկայի զարգացմանը:

Բեռնի Միություն

Բեռնի Միությունը հանդիսանում է պետական և մասնավոր արտահանման և ներդրումային ապահովագրական ընկերությունների աշխարհի խոշորագույն ասոցիացիան: Այն հիմնադրվել է 1934թ.-ին՝ նպատակ ունենալով ակտիվորեն նպաստել անդրսահմանային առևտրի և ներդրումների զարգացմանը: Բեռնի Միությունը խրախուսում է միասնական սկզբունքների ներդրմանը արտահանման և ներդրումների ապահովագրության բնագավառներում: Այն նաև նպաստում է պետական և մասնավոր ապահովագրական ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը տարեկան երկու անգամ միության անդամների համար կազմակերպվող հանդիպումների և սեմինարներ միջոցով, որտեղ հնարավորություն է ընձեռնվում իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում:

Պրահայի ակումբ

Պրահայի ակումբը ստեղծվել է Բեռնի միության և մի շարք արտահանման ապահովագրական ընկերությունների նախաձեռնությամբ (հունգարական MEHIB, լեհական KUKE, չեխական EGAP, ռումինական EXIM R և սլովենական Export Corporation) 1993թ.-ին: Հիմնադրման նպատակը նորաստեղծ արտահանման և ներդրումային ապահովագրական ընկերությունների համար տեղեկատվության փոխանակման ֆորումի ստեղծումն է, ինչպես նաև միջազգային առևտրի զարգացման խրախուսումը՝ աջակցելով միասնական կանոնների ներդրմանը արտահանման ապահովագրության ընկերությունների և օտարերկրյա ներդրումների համար: Պրահայի ակումբի անդամները կազմակերպում են կանոնավոր հանդիպումներ՝ նախատեսված տեղեկատվության և փորձի փոխանակման համար:

In case of inconsistency between the information presented in Armenian, English and Russian languages, please be guided by the Armenian version