Կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրություն

ԿԱՌՈՒՑԻ՛Ր, ԱՐՏԱԴՐԻ՛Ր, ԱՐՏԱՀԱՆԻ՛Ր

Ի՞ՆՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԱԳ-ի կողմից տրամադրված ապահովագրության վկայագրի հիման վրա ֆինանսական կազմակերպություններից հիմնական միջոցների համալրմանն ուղղված անգրավ և մատչելի ֆինանսավորման ստացման հնարավորություն, որը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով՝

  • Մեքենա-սարքավորումների ձեռքբերում
  • Կապիտալ շինարարություն
  • Այլ կապիտալ ծախսերի իրականացում

 

Ի՞ՆՉ ՌԻՍԿ Է ԾԱԾԿՈՒՄ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրությունը ծածկում է ՀՀ բանկերի և/կամ վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ-ից արտահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին կապիտալ ծախսերի համար տրամադրվող վարկերի չվերադարձման ռիսկը։

 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • Ապահովագրողին դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում արտահանողի արտահանման ծավալը պետք է կազմի շրջանառության առնվազն 20%-ը, կամ առկա են հիմնավոր փաստեր, որ ֆինանսավորումն ուղղվելու է արտահանման
  • ծավալների ընդլայնմանը
  • Վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի
  • Չհատուցվող գումար *՝ 10% - 50%
  • Ապահովագրական սակագին*՝ 1.5% - 4.7%
  • Ապահովման միջոցներ՝ վարկառուի գործադիր մարմնի ղեկավարի և նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերի/մասնակիցների երաշխավորություննե

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՈՐԾՈՒՄ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

*Ապահովագրության պայմանները որոշվում են հիմք ընդունելով արտահանողի ֆինանսական դրությունը, վարկային պատմությունը և այլն։

In case of inconsistency between the information presented in Armenian, English and Russian languages, please be guided by the Armenian version