ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Հարգելի´հաճախորդ
Եթե Դուք օգտվել եք «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի ծառայություններից և ունեք բողոք Ընկերության նկատմամբ, ապա կարող եք դիմել Ընկերության պատասխանատու աշխատակցին հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 10) 58-29-29 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն բողոքը ստանալու պահից 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի Ձեզ գրավոր պատասխան։
Բողոքների ընդունման, հաշվառման
և բողոքների մասին տեղեկատվության
պահպանման կարգը
Միշտ եղեք տեղեկացված
Բողոքի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում Դուք կարող եք Ձեր իրավունքները պաշտպանել դատական կարգով կամ դիմել ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ։
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը կառույց է, որը կոչված է լուծելու ֆիզիկական կամ Հաշտարարին դիմելու պահին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև երաշխավորների ու գրավատուների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը: Այն ստեղծվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Ֆինանսական համակարգի հաշտարարի պաշտոնական կայքում՝ http://www.fsm.am/
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն չի կնքել Ֆինանսական Համակարգի Հաշտարարի որոշումները դատարանում վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր:
Office of the Financial System Ombudsman
Address: ՀՀ, ք. Երևան,0010, Երևան, Մովսես Խորենացու փ. 15 | «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Tel: + (374 60) 701111
Email address: [email protected]
Աշխատանքային ժամերն են՝
Երկուշաբթի - ուրբաթ` 9:00-18:00,
Ընդմիջում` 13.00-14.00
Հայտարարություն Ընկերությունից տեղեկություններ ստանալու վերաբերյալ
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ սպառիչ տեղեկություններ և մանրամասներ ստանալու համար կարող եք դիմել մեր Ընկերության Հաճախորդների սպասարկման վարչություն հետևյալ հեռախոսահամարով`
(+374 10) 58-29-29 կամ այցելել մեր գրասենյակ հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, Բ մասնաշենք, 9-րդ հարկ, 926-930 սենյակներ
Ցանկացած անձ իրավունք ունի «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ից ստանալու «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, այդ թվում.
Ընկերության պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
Ընկերության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և այդ հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը:
Նշված տեղեկատվությունը ստանալու համար հարկավոր է ներկայացնել գրավոր դիմում Ընկերության գործադիր տնօրենին՝ նշելով պահանջվող փաստաթղթի կամ տեղեկատվության անվանումը: Գրավոր դիմումը կարող եք ներկայացնել առձեռն կամ փոստով մեր գրասենյակ հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, Բ մասնաշենք, 9-րդ հարկ, 926-930 սենյակներ կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն 3 /երեք/ աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի պահանջվող փաստաթղթերի պատճենները կամ տեղեկատվությունը՝ տպագիր եղանակով տրամադրելու դեպքում գանձելով ինքնարժեքին հավասար գումար: