Աշխատանքային այց Wellar Group-ին պատկանող շոկոլադի գործարան
24.03.2026

Աշխատանքային այց Wellar Group-ին պատկանող շոկոլադի գործարան

Աշխատանքային այցի շրջանակներում ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանը Ընկերության աշխատակիցների և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Անժելա Բարսեղյանի հետ միասին այցելել է Wellar Group-ին պատկանող շոկոլադի գործարան։

Շրջայցի ընթացքում ներկայացվել են գործարանի արտադրական հնարավորությունները, ժամանակակից սարքավորումները, ինչպես նաև ընկերության արտահանման մեծ պոտենցիալը։ Այցը հնարավորություն է տվել տեղում ծանոթանալու արտադրական գործընթացներին և քննարկելու զարգացման հեռանկարները։

ՀԱԱԳ-ի աշխատակիցները ներկայացրել են ընկերության կողմից մատուցվող ծառայությունները, դրանց կիրառման հնարավորությունները և այն առավելությունները, որոնք կարող են նպաստել արտադրանքի մրցունակության բարձրացմանը և նոր շուկաներ մուտք գործելուն։

Քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ միտված արտահանման խթանմանը և միջազգային շուկաներում արդյունավետ ինտեգրմանը։

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով