Բեռների ամբողջական ապահովագրության նոր ծրագիր՝ Հայաստանից գյուղմթերք արտահանողների համար
25.07.2024

Բեռների ամբողջական ապահովագրության նոր ծրագիր՝ Հայաստանից գյուղմթերք արտահանողների համար

Այսուհետ գյուղատնտեսական ապրանքներ արտահանողները կարող են օգտվել նախադեպը չունեցող ապահովագրությունից, որը կփոխհատուցի նաեւ մաքսային կետերում արտահանման ժամկետների ուշացման դեպքում բեռին հասցվող հնարավոր վնասը։ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը եւ «Նաիրի» ինշուրանսը համատեղ մշակել եւ ներկայացրել են ապահովագրական ծրագիր, որն օգտակար կլինի բոլոր նրանց, ովքեր զբաղվում են մեր երկրից այլ պետություններ գյուղմթերքի արտահանմամբ։

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով