Ճանաչողական այց «Ագրոհարվեստ» ՍՊԸ-ի նեկտարինի այգիներ
15.07.2026

Ճանաչողական այց «Ագրոհարվեստ» ՍՊԸ-ի նեկտարինի այգիներ

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի աշխատակիցները, գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Քալաշյանի գլխավորությամբ, ճանաչողական այց են կատարել «Ագրոհարվեստ» ՍՊԸ-ի նեկտարինի այգիներ։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության գործունեությանը, նեկտարինի այգիների մշակման և խնամքի աշխատանքներին, կիրառվող ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաներին, բերքի որակի պահպանման գործընթացներին, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները։

Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են նեկտարինի այգիների հիմնման և խնամքի առանձնահատկություններին, ոռոգման համակարգերին, պտղատու ծառերի հիվանդությունների կանխարգելման և վնասատուների դեմ պայքարի միջոցներին, բերքահավաքի կազմակերպման գործընթացին, ինչպես նաև ընկերության զարգացման ծրագրերին։

Ընկերության աշխատակիցները նաև մասնակցել են բերքահավաքին՝ հնարավորություն ունենալով գործնականում ծանոթանալու այգիներում իրականացվող աշխատանքներին և նեկտարինի հավաքման գործընթացին։

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը շարունակում է մնալ արտահանողների վստահելի գործընկերը՝ աջակցելով նրանց գործունեությանը և նպաստելով Հայաստանի արտահանման ներուժի կայուն զարգացմանը։

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով