ԵԱՏՄ անդամ երկրների արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների ավանդույթ դարձաց աշխատանքային հանդիպում
17.05.2024

ԵԱՏՄ անդամ երկրների արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների ավանդույթ դարձաց աշխատանքային հանդիպում

Սույն թվականի մայիսի 17-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ–ի կողմից Երևանում կազմակերպվել է ԵԱՏՄ անդամ երկրների արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների ավանդույթ դարձաց աշխատանքային հանդիպումը՝ 2017 թվականին ստորագրված քառակողմ համագործակցության հուշագրի շրջանակներում։ Նման ձևաչափով հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ ՀԱԱԳ–ը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղստանի Հանրապետության ներկայացուցիչներին։ Ղրղստանի Հանրապետության Արտահանման ապահովագրական գործակալությունը միջոցառմանը մասնակցում է առաջին անգամ։ Պատվավոր հյուրի կարգավիճակով հրավիրված էր նաև Եվրասիական վերաապահովագրական ընկերության ղեկավարությունը։

Տեղի է ունեցել հանդիպում – քննարկում, որի ընթացքում մասնակիցները շնորհանդեսային նյութերի միջոցով ներկայացրել են իրենց կողմից ղեկավարվող ընկերությունների 2023-24թթ ցուցանիշներն ու ձեռքբերումները և 2024-25թթ նախատեսվող ծրագրերը։ Ուրվագծվել է Եվրասիական վերաապահովագրական գործակալության հետ համագործակցության մեխանիզմները և ռազմավարությունը։

Աշխատանքային այցի շրջանակներում տեղի են ունեցել ապահովագրական գործակալությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցերի և ծրագրերի քննարկումներ, նախանշվել են համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։

 

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով