ԵԱՏՄ գործունեության 10 տարվա արդյունքները և առաջնահերթությունները
Սույն թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական համաժողովը։ Համաժողովի գլխավոր թեման էր «ԵԱՏՄ գործունեության 10 տարվա արդյունքները և առաջնահերթությունները»: Համաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են թվայնացում, գյուղատնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ և արդյունաբերություն: Համաժողովին ներկա էին ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետներ, կառավարության ղեկավարներ, փորձագետներ, ովքեր անդրադարձել են ինտեգրացիոն գործընթացներին և տնտեսական զարգացման նոր հեռանկարներին
Այս կարևոր միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն։
Ին՞չ կարևորություն ունի դա մեր ոլորտի համար։ Պաշտոնական քննարկումները հնարավորություն են տալիս ընդգծել ապահովագրության դերը տնտեսական կայունության և աճի համար: Մենք, որպես արտահանմանն ու արտադրմանն ուղղված խթանող ուժ, պատրաստ ենք աջակցել մեր հաճախորդներին՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացման աճին։
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով