Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում կայացավ վերաապահովագրության տարեկան համաժողով
Սույն թվականի հոկտեմբերի 20-24-ը Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում կայացավ վերաապահովագրության տարեկան համաժողովը, որտեղ ներկայացված էին աշխարհի առաջատար վերաապահովագրական ընկերությունները: Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի ներկայացուցիչները նույնպես մասնակցում էին այս կարևոր միջոցառմանը։
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ն նպատակ ուներ նոր վերաապահովագրական լուծումներ գտնել ինչպես գործող , այնպես էլ նոր ապահովագրական պրոդուկտների համար, ինչպես նաև ուսումնասիրեց օտարերկրյա պայմանագրերի չկատարման և պարտատոմսերի ապահովագրության նոր հնարավորությունները:
🤝 Համաժողովի ընթացքում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ն հանդիպումներ ունեցավ հնդկական, չինական, Հարավաֆրիկյան Հանրապետության և եվրոպական վերաապահովագրական ընկերությունների հետ, որտեղ ձեռք բերեցին պայմանավորվածություններ տեղեկությունների փոխանակման և բանակցությունների շարունակման համար։
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով