Գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանի գլխավորությամբ կայացավ հանդիպում-քննարկում գործարարների հետ
Փետրվարի 12-ին «Մանթաշյանց գործարարների ակումբ»-ում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության աշխատակիցները՝ Ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանի գլխավորությամբ, հանդիպում-քննարկում ունեցան գործարարների հետ։
Հանդիպման նպատակն էր գործարարներին ներկայացնել ՀԱԱԳ-ի կողմից մատուցվող ծառայությունները, արտահանման ապահովագրության գործիքակազմը և դրանցից օգտվելու առավելությունները։ Մասնակիցներին ներկայացվեցին ռիսկերի կառավարման մեխանիզմները, արտահանման հետ կապված ֆինանսավորման հնարավորությունները և համագործակցության ձևաչափերը։
Քննարկումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում․ գործարարները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը, կիսվեցին փորձով և ստացան մանրամասն պարզաբանումներ կոնկրետ դեպքերի և ծառայությունների վերաբերյալ։ Հանդիպումը դարձավ արդյունավետ հարթակ՝ նոր գործընկերությունների ձևավորման, գործարար կապերի ամրապնդման և փոխգործակցության ընդլայնման համար։
#ՀԱԱԳ #ԱրտահանմանԱպահովագրություն #Արտահանում #ԳործարարՀամայնք
#Մանթաշյանց #ԳործարարԿապեր #Համագործակցություն #ԲիզնեսՀայաստան
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով