«ՀԱԱԳ» ԱՓԲԸ-ն հյուրընկալեց շվեյցարական Swiss Re ընկերության փոխնախագահ Magnus Nigsch-ին։
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի ներկայացուցիչները Երևանում հյուրընկալեցին աշխարհահռչակ շվեյցարական Swiss Re վերաապահովագրական ընկերության ղեկավարի տեղակալ Magnus Nigsch-ին։ Ադրեն իսկ ավանդույթ դարձաց աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, տնօրենի տեղակալ Արմեն Խաչատրյանը և անդերրայթինգի բաժնի ղեկավար Էրիկ Խաչատրյանը։
Այցի շրջանակներում քննարկվեցին արտահանման ապահովագրության զարգացման մի շարք հարցեր, առկա մարտահրավերներն ու համագործակցության նոր հնարավորությունները։
Swiss Re ընկերության Փոխնախագահ Magnus Nigsch-ի հետ միասին կազմակեպվեց այցելություն մի շարք արտադրական ընկերություններ, մասնավորապես՝ «Եվրոքափ» և «Վիլֆուդ» ՍՊԸ-ներ, որոնք համապատասխանաբար զբաղվում են կափարիչների և պահածոների արտադրությամբ, ինչպես նաև «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ, որտեղ ներկայացվեց շաքարի արտադրության գործընթացը։
Հանդիպման ավարտին քննարկվեցին նախորդ տարիների համագործակցության արդյունքները, հետագա հնարավոր գործիքակազմի ընդլայման ուղիները, ինչպես նաև «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի և շվեյցարական Swiss Re ընկերության միջև ապագա զարգացման հնարավորությունները։
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով