ՀԱԱԳ-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին
06.04.2026

ՀԱԱԳ-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին

Լոռու մարզկենտրոն Վանաձորում անցկացվող Հայաստանի բանկերի միության մարզային համաժողովի շրջանակում ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանը Ընկերության աշխատակիցների հետ միասին մասնակցել է EXPO ցուցահանդեսին։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության գործունեությունը, մատուցվող ծառայությունները և գործիքակազմը՝ ուղղված բիզնեսի զարգացմանը և ֆինանսավորման հասանելիության բարձրացմանը։

Համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել հայկական բիզնեսների ֆինանսավորման հնարավորություններին, առկա խոչընդոտներին և զարգացման հեռանկարներին։ Քննարկումները ձևավորվել են որպես բաց երկխոսության հարթակ՝ համադրելով պետական, բանկային և մասնավոր հատվածների ներկայացուցիչների փորձը։

Մասնակցությունը հնարավորություն է տվել հաստատելու նոր գործարար կապեր, ուսումնասիրելու ոլորտի արդի միտումները և ներկայացնելու ընկերության դերը բիզնեսի աջակցության գործում։

 

#ՀԱԱԳ #ՀԲՄ #Լոռի #Վանաձոր #ՏնտեսականԶարգացում #Ֆինանսավորում #ԳործարարՄիջավայր  

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով