ՀԱԱԳ-ի այցը «Եվրոպալաստ 999» ՍՊ ընկերություն
19.02.2026

ՀԱԱԳ-ի այցը «Եվրոպալաստ 999» ՍՊ ընկերություն

Փետրվարի 13-ին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանը Ընկերության աշխատակիցների հետ այցելեց «Եվրոպալաստ 999» ՍՊԸ՝ տեղում մոնիթորինգ իրականացնելու նպատակով։

«Եվրոպալաստ 999» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին և մասնագիտացած է կախովի առաստաղների, պլաստմասե աքսեսուարների և վարագույրների քիվերի արտադրության ոլորտում։

Այցի շրջանակում իրականացվեց շրջայց ընկերության արտադրամասում ներկայացվեցին արտադրական գործընթացները, կիրառվող տեխնոլոգիական լուծումները և զարգացման ընթացիկ ծրագրերը։ Քննարկվեցին նաև ընկերության արտահանման ծավալները, առաջիկա նախաձեռնությունները, ինչպես նաև ՀԱԱԳ-ի ապահովագրական գործիքների ընձեռած հնարավորություններն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները։

ՀԱԱԳ-ը շարունակելու է հետևողականորեն աջակցել հայրենական արտադրողներին՝ խթանելով նրանց կայուն աճը, մրցունակության բարձրացումն ու արտահանման աշխարհագրության ընդլայնումը։

#ՀԱԱԳ #ԱրտահանմանԱպահովագրություն

#Մոնիթորինգ #Արտադրություն

#Զարգացում #Համագործակցություն

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով