ՀԱԱԳ-ի և Nexia Academy-ի համատեղ նախաձեռնությունը՝ ESG հաշվետվությունների վերաբերյալ դասընթաց
23.04.2026

ՀԱԱԳ-ի և Nexia Academy-ի համատեղ նախաձեռնությունը՝ ESG հաշվետվությունների վերաբերյալ դասընթաց

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը Nexia Academy-ի հետ համատեղ կազմակերպել էին բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) հաշվետվությունների ներկայացման կարևորության վերաբերյալ դասընթաց։ Դասընթացի նպատակն էր արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ESG հաշվետվությունների դերին՝ բիզնեսի թափանցիկության, հեղինակության և միջազգային գործընկերների վստահության բարձրացման գործում։ 

 

ESG հաշվետվությունները հնարավորություն են տալիս ներկայացնել ընկերության գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի, սոցիալական պատասխանատվության և կառավարման արդյունավետության տեսանկյունից։ Այսօր միջազգային շուկաներում դրանք կարևոր գործիք են ներդրողների, ֆինանսական կազմակերպությունների և գործընկերների համար՝ գնահատելու ընկերության կայունությունն ու պատասխանատու գործունեությունը։

 

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ESG հաշվետվությունների հիմնական սկզբունքներին, դրանց կիրառման միջազգային փորձին և արտահանման գործընթացներում դրանց կարևորությանը։

 

Դասընթացը վարում էր  ESG փորձագետ, Նեքսիա Արմենիա ընկերության խորհրդատվական ծառայությունների ղեկավար Արսեն Նազարյանը։ 

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով