ՀԱԱԳ-ի ներկայացուցիչները մասնակցել են Բեռնի Միության միջազգային հանդիպմանը Աստանայում
18.05.2026

ՀԱԱԳ-ի ներկայացուցիչները մասնակցել են Բեռնի Միության միջազգային հանդիպմանը Աստանայում

📍2026 թվականի մայիսի 12-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ Բեռնի Միության գարնանային հանդիպումը՝ KazakhExport-ի հյուրընկալությամբ։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանը և Ընկերության Անդերռայթինգի բաժնի պետ Էրիկ Խաչատրյանը։

📌 Բեռնի Միությունը պետական և մասնավոր արտահանման ու ներդրումային ապահովագրական կազմակերպությունների աշխարհի խոշորագույն ասոցիացիան է, որը նպաստում է միջազգային առևտրի զարգացմանն ու ոլորտում միասնական սկզբունքների ներդրմանը։

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 պատվիրակներ աշխարհի շուրջ 90 արտահանման և ներդրումային ապահովագրական կազմակերպություններից։ «Խաչմերուկներ» (Crossroads) խորագրի ներքո քննարկվեցին համաշխարհային առևտրի, կայուն զարգացման, էներգետիկ անցման, արհեստական բանականության և արտահանման ֆինանսավորման ոլորտներում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները։

🌍 Քննարկումների առանցքում էին՝

• Կենտրոնական Ասիայի դերը համաշխարհային առևտրում և ներդրումներում,

• Էներգետիկայի և հանքարդյունաբերության ֆինանսավորման հեռանկարները,

• Արհեստական բանականության կիրառումը ֆինանսական և ապահովագրական ոլորտներում,

• Արտահանման ապահովագրական գործիքների զարգացումն ու ՓՄՁ-ների աջակցությունը։

📌 Հանդիպման ընթացքում ընդգծվեց նաև Բեռնի Միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) միջև ստորագրված համագործակցության հուշագրի կարևորությունը՝ ուղղված արտահանման վարկային գործակալությունների և ներդրումային ապահովագրողների դերի ամրապնդմանը։

📌 Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև Պրահայի ակումբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին արտահանման ապահովագրության ոլորտի արդի իրավիճակն ու հետագա զարգացման տեսլականը։

 

 

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով