Համագործակցության ընդլայնման նպատակով ճանաչողական այց «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության աշխատակիցները, գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Քալաշյանի գլխավորությամբ, հետագա համագործակցության ընդլայնման նպատակով այցելել էին «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ՝ տեղում ծանոթանալու գործարանի գործունեությանը, կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների արտադրության տեխնոլոգիական գործընթացներին, որակի ապահովման մեխանիզմներին և արտահանման ներուժին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները, արտահանման ապահովագրական գործիքակազմի կիրառման արդյունավետ մեխանիզմները, ինչպես նաև գործարանի արտահանման ներուժի լիարժեք իրացման, միջազգային շուկաներում դիրքի ամրապնդման և արտահանման ծավալների կայուն աճին ուղղված քայլերը։
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը տեղական արտադրողների հետ՝ նպաստելով արտահանման խթանմանը և միջազգային շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը։
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով