«Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալություն» ԱՓԲԸ
Սույն թվականի նոյեմբերի 13-ին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ աշխատակիցները, գործադիր տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի գլխավորությամբ, այցելեցին «Գյումրիֆիշ» ՍՊ ընկերություն՝ մոնիթորինգի նպատակով։
«Գյումրիֆիշ» ՍՊ ընկերությունը զբաղվում է ձկնաբուծությամբ և ձկնամթերքի վերամշակմամբ՝ արտադրանքը մատակարարելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներ։
Մոնիթորինգի շրջանակում քննարկվեցին ընկերության արտադրական գործընթացները, արտահանման ծավալներն ու զարգացման ծրագրերը, ինչպես նաև գործակալության ապահովագրական գործիքների ընձեռած հնարավորություններն ու հետագա համագործակցության հեռանկարները:
#ՀԱԱԳ #ԱպահովԱրտահանում
#ԱրտահանմանԱպահովագրություն
#exportinsurancearmenia
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով