«Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալություն» ԱՓԲԸ և Հունաստանի Արտահանման Վարկերի Գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում սույն թվականի մայիսի 21-23-ը տեղի ունեցող Բեռնի Միության Պրահայի Ակումբի ազգային ապահովագրական գործակալությունների համաժողովի շրջանակներում «Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալություն» ԱՓԲԸ և Հունաստանի Արտահանման Վարկերի Գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնելու փոխգործակցությունը երկու ընկերությունների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման բնագավառում, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով