ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՓԲԸ-Ի 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ
08.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՓԲԸ-Ի 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ

2023 թվականի դեկտեմբերի 8-ին «Radisson Blu Hotel» կոնֆերենս սրահում տեղի ունեցավ  Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ-ի 10-ամյակին նվիրված «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության 10 տարին» խորագրով կոնֆերանս։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության, էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, կենտրոնական բանկի, ֆինանսական կազմակերպությունների, առևտրաարդյունաբերական պալատի, արդյունաբերողների և գործարարների միության, արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ։

Միջոցառումը բաղկացած էր երեք թեմատիկ մասերից, որոնց շրջանակներում անդրադարձ կատարվեց նախորդ տասը տարիների ընթացքում Գործակալության ձեռքբերումներին և անցած ուղուն, գործունեության ցուցանիշներին, այնուհետև ներկայացվեցին գործող ծառայությունները, ինչպես նաև Գործակալության զարգացման հեռանկարները։

Ողջույնի խոսքով հանդես եկան Գործակալության Խորհրդի անդամները, նախկին ղեկավարները, ինչպես նաև մի շարք արտասահմանյան գործընկերներ /Շվեյցարիա, ՌԴ, Բելարուս, Ղազախստան/:

Կոնֆերանսի հիմնական բանախոս Գործակալության տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արտակ Միրզոյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց իր ղեկավարած թիմին՝ այս տասը տարիների ընթացքում ներդրած բոլոր ջանքերի համար՝ նշելով, որ առջևում նոր մարտահրավերներ են. Գործակալությունը մշակում է նոր պրոդուկտներ՝ արտահանման խթանման իր մանդատի շրջանակներում նոր հաճախորդների ներգրավման և արտահանման աջակցության ավելի ընդգրկուն ծառայություններ մատուցելու համար:

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով