«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի և ՀՀ-ում գործունեություն ծավալող շուրջ բանկերի ներկայացուցիչների միջև հանդիպում։
18.04.2024

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի և ՀՀ-ում գործունեություն ծավալող շուրջ բանկերի ներկայացուցիչների միջև հանդիպում։

Սույն թվականի ապրիլի 18-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի և ՀՀ-ում գործունեություն ծավալող շուրջ 12 բանկերի ներկայացուցիչների միջև հանդիպում։

Միջոցառման ընթացքում ՀԱԱԳ-ի աշխատակիցները ներկայացրել են ընկերության գործող ծառայությունները։

Ավելի մանրակրկիտ ներկայացվել է միջազգային ֆակտորինգի ապահովագրության ծառայությունը՝ քանի որ այն նոր ընդունված գործիք է ընկերության համար։ Այնուհետև հանդիպման մասնակիցների միջև տեղի է ունեցել քննարկում և մտքերի փոխանակում՝ ծառայությունների գործող ընթացակարգերի վերաբերյալ։ Մասնակիցները ողջունել են հանդիպման նախաձեռնությունը և կարևորել որպեսզի այն շարունակական բնույթ կրի:

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով