Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալությունը այցելեց Մանթաշյանց գործարարների միության և Big Projects-ի կողմից կազմակերպված ցուցահանդե։
Սույն թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալությունը այցելեց Մանթաշյանց գործարարների միության և Big Projects-ի կողմից կազմակերպված MANTASHYANTS GLOBAL EXPO 2024 ցուցահանդեսին։
Այս հարթակը հնարավորություն ընձեռեց արտահանող ընկերություններին ծանոթանալ նոր գործընկերների հետ, ուսումնասիրել բիզնեսի հնարավորություններն ու զարգացնել համագործակցությունը։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ոչ միայն մեր երկրի արտահանողներին ընդլայնել իրենց գործարար կապերը, այլև արտասահմանյան գնորդներին բացահայտել հայկական արտադրանքի նոր շուկաներ։
Հայաստանի Արտահանման Ապահովագրական Գործակալությունը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ աջակցել հայ արտահանողներին, ապահովելով գործարարների համար վստահելի և կայուն պայմաններ միջազգային շուկաներում։
Հանդիպենք և ստեղծենք նոր հնարավորություններ՝ միասին կառուցելով հաջողության ճանապարհ։
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ, ք. Երևան, 0010, Մհեր Մկրտչյան 5, 9-րդ հարկ
010 582929 կամ 095 582929
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով