Swiss Re-ի և ՀԱԱԳ-ի ներկայացուցիչների այցը «ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
28.09.2026

Swiss Re-ի և ՀԱԱԳ-ի ներկայացուցիչների այցը «ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում աշխարհահռչակ վերաապահովագրական Swiss Re ընկերության փոխնախագահ Մագնուս Նիգշը (Magnus Nigsch)։

Այցի շրջանակում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանի և ընկերության անդերռայթինգի բաժնի պետ Էրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ տեղի ունեցավ այց հայկական «ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։

Այցի ընթացքում Swiss Re-ի ներկայացուցիչը տեղում ծանոթացավ ընկերության գործունեությանը, արտադրական գործընթացներին և արտահանման ուղղություններին։ Քննարկվեցին նաև ընկերության գործունեության առանձնահատկությունները, արտահանման ներուժն ու միջազգային շուկաներում ընդլայնման հնարավորությունները։

Նման այցերը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն հայկական արտահանող ընկերությունների գործունեությանը տեղում ծանոթանալու, այլև միջազգային վերաապահովագրական գործընկերների հետ համագործակցությունն ամրապնդելու, փորձի փոխանակման և հայկական արտահանողների համար ապահովագրական լուծումների շարունակական զարգացման տեսանկյունից։

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով