Արտահանման ապահովագրություն

ԱՌԱՆՑ ՌԻՍԿԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

Ի՞ՆՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Միջազգային շուկաներում ապահով գործարքների կատարում՝ արտահանողներին պաշտպանելով օտարերկրյա գնորդի չվճարման ռիսկից
  • Առևտրի անգրավ ֆինանսավորման հասանելիություն և դրամական հոսքերի բարելավում
  • Մրցակցային առավելությունների ձեռքբերում, վաճառքների ծավալների աճ և դեպի նոր շուկաներ մուտքի առաջխաղացում՝ գնորդներին հետաձգված վճարման պայման առաջարկելու միջոցով
  • Նոր շուկաներում և օտարերկրյա նոր գնորդների հետ աշխատելու համար վստահության միջավայրի ձևավորում

 

Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐ Է ԾԱԾԿՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Առևտրային ռիսկեր

  • Օտարերկրյա գնորդի սնանկություն, անվճարունակություն
  • Օտարերկրյա գնորդի հրաժարում վճարում կատարելուց առանց որևէ իրավական հիմքի

2. Քաղաքական ռիսկեր

  • Վարչական որոշումներ, իրավական ակտեր, որոնք հանգեցրել են վճարման կամ արտարժույթի փոխանակման անհնարինության
  • Քաղաքական իրադարձություններ և բնական աղետներ, որոնք հանգեցրել են վճարման սահմանափակումների կամ անհնարինության

 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • Ապահովագրության ժամկետ` մինչև 2 տարի (համընկնում է պայմանագրով նախատեսված գնորդի կողմից հետաձգված վճարման ժամկետների հետ)
  • Սպասման ժամանակահատված*՝ 1 - 6 ամիս
  • Չհատուցվող գումար*՝ 5% - 25%
  • Ապահովագրավճար՝ հաշվարկվում է ապահովագրական գումարի նկատմամբ կիրառելով ապահովագրական սակագինը
  • Ապահովագրական սակագին*` 0.55% - 1.9%

*Ապահովագրության պայմանները որոշվում են հիմք ընդունելով օտարերկրյա գնորդի ֆինանսական դրությունը, արտահանողի և օտարերկրյա գնորդի համագործակցության պատմությունը, օտարերկրյա գնորդի երկրի ռիսկայնության դասը և այլն։

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՈՐԾՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Ի՞ՆՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՈՒՆԸ

Ապահովագրության վկայագրի միջոցով արտահանողները հնարավորություն են ստանում առավել բարենպաստ պայմաններով՝ առանց գրավի պայմանի, օգտվել ՀՀ բանկերի և/կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող շրջանառու կապիտալի ֆինանսավորման պրոդուկտներից (կարճաժամկետ վարկ, ֆակտորինգ)։

 

Ի՞ՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՆՈՐԴՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

  • Մատակարարված ապրանքի դիմաց ավելի ուշ վճարելու հնարավորություն
  • Դրամական հոսքերի բարելավում և հետևաբար բանկերից ֆինանսավորում ստանալու անհրաժեշտության բացակայություն

ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Շրջանառու կապիտալի համալրում անմիջապես արտահանումից հետո
     
  • Դրամական հոսքերի արդյունավետ կառավարում
     
  • Ֆինանսավորումը կարող է տրամադրվել ինչպես պայմանագրի արժույթով, այնպես էլ այլ արժույթներով՝ հնարավորություն ընձեռելով չեզոքացնել փոխարժեքի տատանումներից հնարավոր կորուստները

In case of inconsistency between the information presented in Armenian, English and Russian languages, please be guided by the Armenian version